Տվյալներ
Գրանցման իրավաբանական կարգավիճակը` «Ուսում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Իրավաբանական հասցե` 0060 Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Ավան վարչական շրջան, Դանիել Վարուժան թաղամաս, շենք 8, բնակարան 31
Դրույթներ
Նախաբան
Կայքը պատկանում է «Ուսում» ՍՊԸ-ին և ծառայում է բացառապես «Ուսում» հանրակրթական դպրոցի հանրակրթական նպատակների իրագործման համար։
Այս էջում ներկայացված պայմանները վերաբերում են «Ուսում» կրթական հաստատության պաշտոնական կայքի օգտագործմանը։ Այստեղ այցելելով կամ կայքում գործողություն կատարելով՝ դուք համաձայնում եք այս պայմաններին և դրանց բովանդակությանը։ Խնդրում ենք ուշադիր կարդալ այս պայմանները, քանի որ դրանք կարող են փոփոխվել առանց նախապես ծանուցման։
Արժույթ և ուսումնական ծառայություններ
Կայքում ներկայացված բոլոր տեղեկությունները, համապարփակ ուսումնական ծրագրերն ու ծառայությունները օգտագործվում են միայն տեղեկատվական նպատակներով։ «Ուսում» դպրոցը իրավունք ունի փոփոխելու իր ուսումնական ծրագիրը կամ ծառայությունների պայմանները՝ առանց նախնական ծանուցման։
Բովանդակություն և մտավոր սեփականության իրավունք
Կայքում տեղադրված բոլոր նյութերն ու բովանդակությունը, ներառյալ, բայց ոչ սահմանափակված՝ տեքստը, լուսանկարները, վիդեոները, պատկերները, գրաֆիկաները և լոգոները, ենթակա են հեղինակային իրավունքի և պաշտպանված են մտավոր սեփականության իրավունքով։ Որպես կայքի օգտատեր կամ հետևորդ, դուք չեք կարող անել այս նյութերի պատճենավորում, վերարտադրում, տարածում կամ վաճառում առանց «Ուսում» դպրոցի նախնական համաձայնության։
Օգտատիրոջ պարտավորությունները
Օգտատիրոջը արգելվում է օգտագործել կայքը՝ հակասական գործողություններ իրականացնելու, այլ անձանց իրավունքները խախտելու կամ վնաս հասցնելու նպատակով։ Օգտատերերը պետք է պահպանեն կայքի անվտանգությունը և իմանան, որ պատասխանատու են իրենց գործողությունների համար, իսկ կայքի բովանդակությունն օգտագործելիս հղում կատարել կայքին։
Անձնական տվյալների պաշտպանություն
Մենք պարտավորվում ենք պահպանել ձեր անձնական տվյալների գաղտնիությունը և օգտագործել դրանք միայն համաձայն մեր գաղտնիության քաղաքականության։ Կայքի օգտագործման ընթացքում ձեր տրամադրած անձնական տվյալները կարող են օգտագործվել միայն այն նպատակներով, որոնք ներկայացված են տվյալների քաղաքականության մեջ։
Կայքի փոփոխություններ և սահմանափակումներ
«Ուսում» դպրոցը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխություններ կատարելու կայքի բովանդակության մեջ, ինչպես նաև փակելու կամ դադարեցնելու դրա լրիվ կամ մասնակի հասանելիությունը՝ առանց նախնական ծանուցման։
Աղբյուրների պատասխանատվություն
Մենք պատասխանատու չենք կայքում ներմուծված կամ օգտատերերի կողմից առաքված արտաքին հղումների բովանդակության, հայտերի լրացման ժամանակ դիմորդի ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից անձնական տվյալների միտումնավոր խեղաթյուրման կամ սխալ լրացման համար։
Միաժամանակ կայքը հնարավոր է պարունակի հղումներ դեպի այլ կայքեր, որոնց համար «Ուսում» դպրոցը պատասխանատվություն չի կրում։
Պայմանների ընդունում
Կայքի օգտագործմամբ դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք այս պայմանները։ Եթե չեք համաձայնում այս պայմաններին, խնդրում ենք ձեռնպահ մնալ կայքի օգտագործումից։