ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ուսման վարձավճարներին ծանոթանալ կարող եք հետևյալ հղումով։

Յուրաքանչյուր դասարանում սովորող աշակերտների առավելագույն քանակը 18 է։

1-ին դասարանցիների երկօրյա դասընթացը տեղի կունենա 2025 թվականի մարտի 24-27-ն ընկած միջակայքում։

Այո, ավագ դպրոցում գործում է հոսքային ուսուցում՝ Հանրակրթության նոր պետական չափորոշչի հիման վրա։

Դասապրոցեսը տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) տևում է ժամը 08։30-ից մինչև 16։30-ը, որը ներառում է նաև դասապատրաստումը։

Ոչ, տրանսպորտային փոխադրումը և սննդի վճարը չեն կազմում ուսման վարձավճարի մաս։ Դրանք առանձին ծառայություններ են։

Այո, դպրոցում գործում է երեխայի տրանսպորտային փոխադրման ծառայություն նախապես սահմանված երթուղիներով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Միակողմանի փոխադրումն արժե 15 000 ՀՀ դրամ, երկկողմանի փոխադրումը՝ 25 000 ՀՀ դրամ։

2025-2026 ուստարվա 1-ին դասարանցիների վարձավճարը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ, որը ներառում է միայն ուսման և դասապատրաստման արժեքը։

Դպրոցում խմբակներ չեն գործում։