Սահմանում
Սույն պաշտոնական կայքն ապահովում է տեղեկատվության անվտանգության առավելագույն մակարդակ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի օգտագործվել անձին նույնականացնելու համար:
Անձնական տվյալների սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Գաղտնիության քաղաքականություն) տարածվում է այն բոլոր տեղեկությունների հիման վրա, որոնք www.usumschool.am կայքը պահանջում է իր օգտատերերից։
Սույն Գաղտնիության վերաբերում է ձեր օրինական իրավունքներին և պարտականություններին, հետևաբար այն դեպքում, երբ դուք համաձայն չեք սույն Գաղտնիության քաղաքականության բոլոր պայմաններին, մուտք մի գործեք և մի օգտվեք տրամադրվող ծառայություններից:
Օգտագործվող ինֆորմացիան
Կայքն ունի հասանելիություն այնպիսի ինֆորմացիայի, ինչպիսիք են IP հասցեն և բրաուզերի տեսակը, ձեր սեսիաները և կայքում այցելած բաժինները, բայց դուք մնում եք անանուն: Վերջիններս օգտագործվում են հասկանալու համար, թե որտեղից եք մուտք գործում www.usumschool.am կայք։
Կայքին տրամադրվող մնացյալ ինֆորմացիան իրականացվում է միայն ձեր համաձայնությամբ և բացառապես դիմումների, հայտերի, «Գրանցում» բաժնում իրականացված գործողությունների միջոցով, ընդ որում, ձեր էլ. փոստի հասցեն կարող է օգտագործվել ձեր հայտերը հաստատելու, հարցումներին պատասխանելու կամ լրացուցիչ հարցերի համար: Մենք ձեր էլ. փոստի հասցեն չենք կիսում, չենք վաճառում կամ փոխանակում առանց ձեր համաձայնության:
Մենք օգտագործում ենք հավաքված տեղեկությունները համակարգի ադմինիստրատիվ աշխատանքների նպատակով, որոնց նպատակն է չարաշահումների կանխարգելումը, օգտագործողների վարքագծի դիտարկումը։
Օգտագործողի տեղեկությունները կարող են կիսվել երրորդ կողմերի հետ միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ծառայությունների կամ հաղորդակցությունների բարելավման համար:
Քուկիների և հղումների օգտագործում
Քուկիները, web-beacon-ները և նմանատիպ այլ տեխնոլոգիաները օգտագործվում են տվյալների հավաքման համար: Օգտվողները կարող են մերժել քուկիները իրենց բրաուզերի միջոցով կամ կարող են մերժել տվյալների հավաքումը և օգտագործումը համապատասխան գործիքների միջոցով, ինչպիսիք են Network Advertising Initiative-ը:
Այս կայքը կարող է պարունակել հղումներ այլ կայքերից և դպրոցի սոցիալական ցանցերի էջերից, որոնք ունեն իրենց սեփական գաղտնիության քաղաքականություն: «Ուսում» դպրոցը պատասխանատվություն չի կրում դրանց քաղաքականությունների համար, միաժամանակ երաշխավորում է, որ դրանց բովանդակությունը չի կարող հակասել հանրակրթության նպատակներին:
Տեղեկատվության պաշտպանություն
Այս կայքը ունի անվտանգության միջոցներ ձեր տվյալների կորուստը, չարաշահումը և փոփոխությունը կանխելու համար: Այնուամենայնիվ, հարկ է գիտակցել, որ ինտերնետային փոխանցման կամ էլեկտրոնային պահեստավորման որևէ մեթոդ 100%-ով անվտանգ չէ:
Քաղաքականության փոփոխությունները:
Այս Գաղտնիության քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել, ինչի մասին կարող եք ծանոթանալ սույն կայքի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում:
Պայմանների ուժի մեջ մտնելու ամսաթիվը
Այս քաղաքականության ուժի մեջ է մտնում 20․01․2025 թ․: