Առաջին դասարանի ընդունելության համար կարող են դիմել այն երեխաները, ում 6 տարեկանը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում:
1-ին դասարանցիների ընդունելությունն «Ուսում» դպրոցում իրականացվելու է հետևյալ ընթացակարգով.
1. Էլեկտրոնային հայտագրում։ Դիմորդի գրանցումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով 2026 թ․ հունվարի 13-ից մինչև մարտի 13-ը ներառյալ:
2. Գրանցման վճար։ Գրանցվելու համար պետք է լրացնել հետևյալ հղումով պահանջվող բոլոր դաշտերը և կատարել վճարում 10 000 ՀՀ դրամի չափով, որը փոխհատուցման կամ վերադարձի ենթակա չէ:
3. Ընդունելության դասընթաց: Գրանցված դիմորդները պետք է մասնակցեն դասընթացի (փետրվարի 28-ին և մարտի 1-ին կամ մարտի 14-ին և մարտի 15-ին՝ ըստ հայտը լրացնելիս ծնողի կողմից նշված նախընտրելի ժամանակացույցի) և անցնեն հարցազրույց (մարտի 23-ից մարտի 26-ն ընկած միջակայքում՝ ըստ էլեկտրոնային նամակով ստացած ծանուցման): Դասընթացները կազմակերպվելու են միայն վերոնշյալ օրերին՝ բացառելով դիմորդի կրկնակի մասնակցությունը։
4. Վարկանիշային սանդղակ: Դասընթացի և հարցազրույցի արդյունքների հիման վրա կազմվում է բոլոր դիմորդների վարկանիշային սանդղակ։ Հանձնաժողովի կողմից կազմված վարկանիշային սանդղակը և ընդունելության արդյունքները բողոքարկման ենթակա չեն։
5. Ծանուցում և փաստաթղթավորում: Մինչև ապրիլի 1-ը ներառյալ ընդունող հանձնաժողովի կողմից դիմորդի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցվում է ընդունելության արդյունքների մասին։
6. Առաջնահերթություններ: Առաջնահերթություն է տրվում այն դիմորդներին, ովքեր հանդիսանում են «Ուսում» դպրոցում՝
1․ սովորողների հարազատ քույր-եղբայրներ,
2․ աշխատակցի երեխաներ։
7. Շրջայց դպրոցում: Ծնողը հնարավորություն ունի շրջայց կատարելու դպրոցի 3 մասնաշենքերում փետրվար ամսվա ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի օրերին՝ ժամը 10:00-11:00-ի ընթացքում, առանց նախնական պայմանավորվածության:
8. Մասնաշենքերում տեղաբաշխումը: Մասնաշենքերում աշակերտներին տեղաբաշխելիս հաշվի է առնվում հետևյալ սկզբունքները՝ ըստ հաջորդականության․
1) տվյալ մասնաշենքում հարազատ քույր-եղբոր առկայությունը,
2) աշխատակցի երեխա լինելու հանգամանքը,
3) բնակության հասցեի՝ տվյալ մասնաշենքին մոտ լինելը,
4) ծնողի նախընտրած մասնաշենքում տեղերի առկայությունը։
Դպրոցի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար անցնել հղումով:
2-4-րդ դասարանցիների ընդունելությունն «Ուսում» դպրոցում իրականացվում է բացառապես աշակերտների շարժի հետևանքով գոյացած թափուր տեղերի առկայության դեպքում։
Դիմորդի գրանցումն իրականացվում է հետևյալ քայլաշարով.
1. էլեկտրոնային հայտագրում: Դիմորդի գրանցումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:
2. Հայտագրման վճար: Գիտելիքների ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել վճարում 10 000 ՀՀ դրամի չափով՝ անմիջապես գրանցման ընթացքում առաջարկվող վճարային տարբերակներից մեկով:
3. Հայտի դիտարկում: Թափուր տեղերի առկայության դեպքում գրանցված բոլոր դիմորդները տեղեկացվում են և հրավիրվում դպրոց:
4. Գիտելիքների ստուգում: որտեղ անցնում են ընթացիկ և նախորդ դասարանների դպրոցական ուսումնական նյութի գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից.
1) Մայրենի
2) Մաթեմատիկա
3) Ռուսաց լեզու
4) Անգլերեն
5. Ծանուցում արդյունքների վերաբերյալ: Գիտելիքների ստուգման արդյունքների մասին աշակերտի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ծանուցվում է էլեկտրոնային փոստի միջոցով։
Դպրոցի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար անցնել հղումով:
5-12-րդ դասարանցիների ընդունելությունն «Ուսում» դպրոցում իրականացվում է բացառապես աշակերտների շարժի հետևանքով գոյացած թափուր տեղերի համալրման նպատակով ուսումնական տարվա ընթացքում և յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին` հունիս ամսին։
Դիմորդի գրանցումն իրականացվում է հետևյալ քայլաշարով.
1. էլեկտրոնային հայտագրում: Դիմորդի գրանցումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:
2. Հայտագրման վճար: Գիտելիքների ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել վերադարձի ոչ ենթակա վճարում 10 000 ՀՀ դրամի չափով՝ անմիջապես գրանցման ընթացքում առաջարկվող վճարային տարբերակներից մեկով:
3. Գիտելիքների ստուգում: Թափուր տեղերի առկայության դեպքում գրանցված բոլոր դիմորդները տեղեկացվում են և հրավիրվում դպրոց, որտեղ անցնում են ընթացիկ և նախորդ դասարանների դպրոցական ուսումնական նյութի գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից.
1. Մայրենի
2. Մաթեմատիկա
3. Ռուսաց լեզու
4. Անգլերեն
4. Ծանուցում արդյունքների վերաբերյալ: Գիտելիքների ստուգման արդյունքների մասին աշակերտի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ծանուցվում է էլեկտրոնային փոստի միջոցով։ Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ գիտելիքների ստուգման և դրան հաջորդող հարցազրույցի փուլի հիման վրա։ Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
5. Կենտրոնացված թեստավորում: Հունիս ամսին դիմորդների գիտելիքների ստուգումն իրականացվում է կենտրոնացված սկզբունքով հստակ սահմանված օրերի և նախապես հաստատված ընթացակարգով, որի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ www.usumschool.am կայքի «Անցուդարձ» բաժնի լրահոսի միջոցով։
Դպրոցի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար անցնել հղումով: