Մշակութային անցուդարձ

Nov 11, 2024

Էրեբունի-Երևանը 2807 տարեկան է

 

Հոկտեմբեր ամիսը տոնական ու միջոցառումներով հարուստ էր ոչ միայն մայրաքաղաքի համերգասրահներում, թանգարաններում ու թատերական բեմերում, այլև մեր դպրոցում:

Մայրաքաղաք Երևանի 2807-ամյակին նվիրված ամենամյա միջոցառումները, որոնք կազմակերպվում են 3-րդ դասարանցիների կողմից, քաղաքի հարուստ մշակութային ու պատմական ժառանգությունը աշակերտներին ու հանդիսատեսին մատուցելու յուրօրինակ միջոց են: 

Վառ ու լուսավոր բեմերում կենդանացել էին մայրաքաղաքի պատմության նշանավոր դեմքերը՝ սկսած Արգիշտի Առաջին արքայից մինչև մերօրյա Երևանի կերտող Ալեքսանդր Թամանյան ու պատվավոր երևանցիներ:

Այս միջոցառումը ոչ միայն տոնական էր, այլև յուրահատուկ հնարավորություն ընձեռեց աշակերտներին՝ ավելի խորությամբ ճանաչելու իրենց քաղաքի պատմությունը և մշակույթը, իսկ կազմակերպված միջոցառումներն ամփոփեցին Երևանի 2807-ամյակի տոնական ամիսը:

Իսկ դե ամենասպասված պահերը նման միջոցառումներում, անշուշտ, երաժշտական համարներն են՝ աշխույժ, դրական ու կատարելությանը մոտ: Ինչպե՞ս համոզվել: Իհարկե կադրերով, որոնք առավել քան խոսուն են: