Մշակութային անցուդարձ

Dec 18, 2024

Վեցերորդցիները բոլորին կանչում են Հայաստան

Տիկին Սալբին մեկն էր այն տարագրված հայերից, ովքեր ի վերջո որոշում են վերադառնալ հայրենի արմատներին՝ առերեսվելով սեփական երկրի անսպառ գաղտնիքներին, ճոխ հյուրասիրությանը, մշակութային արժեքներին:

Սալբիի լեզվով դպրոցի բեմում խոսում էին հայրենիքի հանդեպ մշտական կարոտն ու վերադառնալու անհագ ցանկությունը:

Իսկ այն, որ հայրենիքում մեր հայրենակիցները միշտ սպասված են, դա իրականություն է:

Վեցերորդցիների ներկայացումն այն մասին էր, որ հայրենիքը սիրել պետք է միշտ ու անշահախնդիր սիրով:

Իսկ էլ ինչ հայրենադարձություն առանց երաժշտության ու զվարճանքի, առանց պարերի ու ջերմության:

Ինչպես դիմավորեցին տիկին Սալբիին Հայաստանում, պատասխանը կադրերում է: