Մշակութային անցուդարձ

Feb 19, 2025

Մեր ու ձեր Թումանյանի 156-րդ հոբելյանը «Ուսում» դպրոցում

Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ մեր երկրում նշվում է որպես Գրքի օր:

Թումանյանը դասական ու արդիական է եղել միշտ և բոլոր սերունդների համար։ Պատվածքներից մինչև ժողովրդական հեքիաթների մշակումներ, բանաստեղծություններից մինչև բալլադներ, քառյակներից մինչև պոեմներ․ բազմաժանր է Թումանյանը ու բոլորինս է միաժամանակ։

Այս անգամ թումանյանական տոնը դպրոցում իրականություն դարձավ 2-րդ «գ» դասարանի նախաձեռնությամբ։ Իսկ բեմում կենդանացել էին Հովհաննես Թումանյանի հերոսները՝ պարզելու, թե ինչու է մեծ գրողն իրենց այս կամ այն ճակատագրին արժանացրել։

Իր բախտից դժգոհ Կիկոսն ու երախտապարտ Նազարը, ֆանտաստիկայի սիրահար Սուտլիկ որսկանն ու կացին ախպերը, անխելք մարդն ու անբախտ կկուն վերակենդանացել էին բեմում ու տոնական դարձրել մեծ գրողի տարեդարձը։

Գունեղ, երաժշտական ու պարային ներկայացումն ամփոփվեց հարազատ դպրոցին նվիրված «
«Ուսում» ընտանիք» նոր երգի կատարմամբ։