Ուսումնական անցուդարձ

Oct 02, 2024

Գրքի հանդեպ սերը սկսվում է մանկուց

Խնկո Ապոր անվան գրադարանը կարևոր մշակութային կենտրոն է Երևանում, որը դարձել է տարբեր տարիքի ընթերցողների համար գրականությանը և կրթությանը հաղորդակից լինելու կարևոր հարթակ: Գրադարանում ներկայացված են ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով գրքեր, որոնք ներառում են տարբեր թեմաներ՝ պատմությունից մինչև գեղարվեստական ստեղծագործություններ։

Խնկո Ապոր գրադարանի առանձնահատկություններից է նրա ջանքերը երիտասարդների շրջանում գրականության և ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն սերմանելու ուղղությամբ։ Միաժամանակ, գրադարանը նաև երիտասարդներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նոր գրքերին, զարգացնել իրենց մտածելակերպը ու մասնակցել տարատեսակ մշակութային ծրագրերի։

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ մեր առաջին դասարանցիների առաջին դպրոցական էքսկուրսիան դեպի գրադարան է: Գրքերը զարգացնում են մտածելակերպը ու սովորեցնում ազատ մտածել, ասել է թե՝ հավատարիմ հարազատ դպրոցի կարգախոսին: