ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Աշակերտական խորհուրդը դպրոցական և արտադպրոցական գործունեություն իրականացնող կառույց է ամբողջ աշխարհում։
«Ուսում» դպրոցում աշակերտական խորհուրդն ունի գործունեության և իրավասության լայն շրջանակ։ Այն զբաղվում է սովորողների իրավունքների պաշտպանությամբ, աշակերտներին հուզող հարցերի և ընթացիկ դժվարությունների բարձրաձայնմամբ ու լուծումների առաջարկմամբ, նպաստում է սովորողների կարգապահության և իրավագիտակցության բարձրացմանը, ապահով աշակերտության ժամանցը և մշակութային հետաքրքրությունների բավարարումը։
Աշակերտական խորհրդում ընդգրկվում են 7-12-րդ դասարանների սովորողների` դասարանների սովորողների քանակից բխող համամասնությամբ։

«Ուսում» դպրոցում առաջին աշակերտական խորհուրդը ձևավորվել է 2013 թվականին՝ ՀՀ ԿԳՆ 2011 թ․ մայիսի 15-ին ընդունված N 571-Ն որոշման հիմքով։
Իր գործունեության 12 ուսումնական տարիների ընթացքում կառույցը ղեկավարել են 12 նախագահներ․
1. Էլեն Շիրվանյան (2013-2014 թթ․)
2. Մանե Մելիքյան (2014-2015 թթ․)
3. Ամանդա Ակոպովա (2015-2016 թթ․)
4. Արփի Սինանյան (2016-2017 թթ․)
5. Լուիզա Խաչատրյան (2017-2018թթ․ և 2018-2019 թթ․)
6. Վահագն Մարգարյան (2019-2020 թթ․)
7. Գոռ Կարապետյան (2020 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր)
8. Վահագն Հակոբյան (2021 թ․ հունվար-մայիս)
9. Բելլա Փանիկյան (2021-2022 թթ․)
10. Ստեփան Ստեփանյան (2022-2023 թթ․)
11. Արևիկ Քոսյան (2023-2024 թթ․ և 2024 թ․ այսօր)
Աշակերտական խորհուրդը ղեկավարում է ԱԽ նախագահությունը, որը բաղկացած է՝
նախագահից,
երեք փոխնախագահներից,
հանձնաժողովների նախագահներից։
Սկսած 2021-2022 ուսումնական տարվանից` Աշակերտական խորհրդի կազմում գործում են հետևյալ 5 հանձնաժողովները և ակումբները․
1. Կրթամշակութային հանձնաժողով
2. Իրավակարգապահական հանձնաժողով
3. Լրատվական հանձնաժողով
4. Սպորտի հանձնաժողով
5. Արտաքին կապերի հանձնաժողով
6. «Ալֆա 97» բանավեճի ակումբ