ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Oct 28, 2025

«Գիտակից ծնողավարումը»՝ իրականության մեջ

Ծնողական ինքնագիտակցության և հուզական գրագիտության ձևավորում, ծնող-երեխա բաց և վստահ հաղորդակցության խթանում, արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հմտությունների գործնական կիրառության ուսումնասիրություն․ ահա այսպիսի լայն օրակարգով օրեր առաջ մեկնարկեց «Գիտակից ծնողավարում» դասընթացների շարքը։

«Ուսում» դպրոցը մեկտեղել էր երիտասարդ ծնողների և ոլորտում փորձառու մասնագետների, ովքեր նպատակ ունեին առաջիկա ուսումնական տարվա առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ անհրաժեշտ գիտելիքներով զինել փոքրիկների ծնողներին։ Նպատակ ունենալով լայն հասարակության և հատկապես շահառու ծնողների համար հանրայնացնել ծնող-երեխա փոխհարաբերությունների դրական փորձը՝ դասընթացի կազմակերպիչները կարևորում են դեռևս այս տարիքից ձևավորվող փափուկ հմտությունների կարևորությունը՝ որպես սոցիալական ինտեգրման և հարգանքի վրա հիմնված շփումների հիմք։

Դասընթացաշարի մեկնարկային հանդիպումը, որը կրում էր «Առաջին դասարան։ Միասնական սկիզբ դեպի հաջողություն» խորագիրը, ներառում էր մանկավարժական մոտեցումների, հոգեբանական դիտարկումների և փորձնական օրինակ-վարժանքների ամբողջություն, որը մեկուկեսժամյա հանդիպումը դարձնում էր ոչ միայն դինամիկ ու բազմաշերտ, այլև հաճելի։
Խոսելով հանդիպման մասնագիտական կողմից՝ հարկ է նշել, որ մասնակիցները հնարավորություն են ունենում տալ հարցեր ու ստանալ սպառիչ պատասխաններ այնպիսի թեմաներից, ինչպիսիք էին երեխայի զարգացման տարիքային փուլերն և դրանց առանձնահատկությունները, փափուկ ադապտացիայի ընթացակարգը, վախերի և կամակորությունների արդյունավետ հաղթահարման մեթոդները, դրական ծնողավարման տեսակները, ուսուցիչ–ծնող արդյունավետ համագործակցությունը և երեխաներին դպրոցին ճիշտ նախապատրաստելու և մի շարք այլ կարևոր հարցերին։
Հավելենք նաև, որ այս դասընթացաշարի նշված թեմայով հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, «Ուսում» դպրոցի Վարշավյան 45 հասցեում տեղակայված մասնաշենքում։

Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ
Ի՞նչ է «Գիտակից ծնողավարումը» հարթակում։

Հերթական դասընթացին մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ։