Դպրոցում սուրբծննդյան և ամանորյա տոների կապակցությամբ ավարտական շաբաթը լեցուն էր միջոցառումներով, որոնք իրականության դարձան 2-րդ, 6-րդ և 7-րդ դասարանները։
Տոնական շաբաթը սկսվեց 2-րդ դասարանի հրաշալի ներկայացմամբ՝ ուրախ երգերով, պարերով ու դեկորներով, որոնք ստեղծեցին տոնական մթնոլորտ։ Աշակերտները բեմում արտահայտեցին տոնի ուրախությունը և ջերմություն, իսկ նրանց ստեղծագործական և թատերական հմտությունները փոխանցեցին տոնի ողջ կախարդանքը՝ ստիպելով հավատալ, որ հրաշքներ, այնուամենայնիվ, լինում են:
Հաջորդիվ էստաֆետը 6-րդ դասարանցիներինն էր՝ ռուսալեզու ու հումորաշատ հեքիաթ ներկայացմամբ, զվարճալի պատմություններով, աննկարագրելի հումորով և երաժշտական ուրախ համարներով, որոնց չմիանալ ներկաներն ուղղակի չէին կարող։
Ամանորյա միջոցառումները եզրափակեցին 7-րդ դասարանցիները՝ իրենց հետաքրքիր և բովանդակային ներկայացումով՝ փոխանցելով տոնի այն խորհուրդը, որ Սուրբ Ծնունդն ու Ամանորը առաջին հերթին բարու հանդեպ հավատի և դրա հաղթանակի մասին են: