Մշակութային անցուդարձ

Mar 18, 2025

Փոքրիկ Իշխանը՝ գիտելիքի մոլորակում

«Փոքրիկ Իշխանը» Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայտնի ստեղծագործությունն է, որը առաջին անգամ հրատարակվել է 1943 թվականին: Չնայած այս գիրքը գրված է հեքիաթի ժանրում, բայց այն ավելի խորքային և փիլիսոփայական բնույթ ունի։

Այն հասցեագրված է տարբեր տարիքի ընթերցողներին, քանի որ այս ստեղծագործությունը պարունակում է նաև հոգեբանական տարրեր։

Սակայն ուսումցիների մոտ Փոքրիկ Իշխանը մի փոքր այլ առաքելություն ուներ․ ցանկանում էր երջանիկ լինել  ու բացահայտել իր գրքի գաղտնիքը։ Ահա թե ինչու վարդի խորհրդով սկսեց ճանապարհորդել տարբեր մոլորակներով։

Անցնելով նկարչության, երաժշտության և մաթեմատիկայի մոլորակներով՝ վերջապես հայտնվում է Հայերենի մոլորակում, որտեղ հասկանում է, որ պիտի տառերը սովորի, որպեսզի կարողանա իր գիրքը ընթերցել։

Պատասխանատվությանն ու գիտելիքի արժևորմանը նվիրված այս միջոցառումը կիսատ կլիներ, եթե համեմված չլիներ կենսուրախ երգերով ու դինամիկ պարերով։