«Արժանապատիվ ուսումցի»․ այս անունն է կրում յուրաքանչյուր տարեվերջին՝ Հաշվետու միջոցառման շրջանակներում, տրվող կոչումը։ Կոչումն ունի տարիների պատմություն։ Դպրոցում այն ներդրվել է 2012-2013 ուսումնական տարում տնօրինության առաջարկով և մանկավարժական խորհրդի նիստի որոշմամբ։
Ինչպիսի՞ չափանիշներ են անհրաժեշտ և ի՞նչ որակներ պիտի ունենա այն ուսումցին, ով հավակնում է «Արժանապատիվ ուսումցի» կոչմանը։
Կոչման հավակնորդը պետք է հաշվետու տարվա ընթացքում դրսևորած լինի ոչ միայն բարձր ուսումնական առաջադիմության, այլև ներդպրոցական արտադասարանական ակտիվություն և արտադպրոցական հասարակական ակտիվություն, ներգրավվածություն համայնքային կյանքի շարունակական բարելավմանը և լայն շրջանակներում դպրոցի հեղինակության և բարի համբավի հանրահռչակմանը։
Խոսելով ներդպրոցական աշխատանքներին մասնակցության մասին՝ կարևոր է նշել այն հանգամանքը, որ Աշակերտական խորհուրդը, որպես դպրոցում աշակերտների ակտիվությունը համակարգող կառույց, այն հիմնական հարթակն է, որտեղ կարողանում են անդամագրվել և ինքնադրսևորվել այս կոչման հավակնորդները՝ իրենց բարձր առաջադիմության կողքին բացահայտելով նաև կազմակերպելու և նոր մտածողություն ու նախաձեռնություններ բերելու կարողությունը։
Անդրադառնալով «Արժանապատիվ ուսումցի» կոչման հավակնորդին ներկայացվող մարդկային որակներին՝ հարկ է մատնանշել դրանցից երկուսը՝ համագործակցված աշխատելու կարողությունը և ոչ կոնֆլիկտային լինելը։
Անցնող 11 ուսումնական տարիների ընթացքում «Արժանապատիվ ուսումցի» կոչմանն արժանացել են հետևյալ աշակերտները․
2013 թ․ – Էդգար Նիկողոսյան
2014 թ․ – Նոնա Բայտալյան, Էլեն Մկրտչյան, Վիկտորիա Գևորգյան
2015 թ․ - Մհեր Ազնաուրյան
2016 թ․ - Ամանդա Ակոպովա
2017 թ․ – Արփի Սինանյան
2018 թ․ - Լուիզա Խաչատրյան
2019 թ․ – Ռուզաննա Թադևոսյան
2020 թ․ – Հաշվետու միջոցառումը չի կայացել համավարակի պատճառով։
2021 թ․ – Վահագն Մարգարյան
2022 թ․ – Շուշան Ալեքսանյան
2023 թ․ – Աննա Դավթյան
2024 թ․ – Էմմա Սարգսյան
2025 թ․ – Նարեկ Խաչատրյան