Ուսումնական անցուդարձ

Sep 28, 2025

Մենք՝ HIPPO միջազգային օլիմպիադայում

Անգլերեն լեզվի միջազգային HIPPO օլիմպիադան արդեն մի քանի տարի շարունակ համախմբում է տասնյակ երկրների հազարավոր աշակերտների։ Մրցույթը, որը հիմնադրվել է 2012 թվականին, իր առջև խնդիր է դրել զարգացնել անգլերենի իմացությունը, խթանել հաղորդակցական հմտությունները և հնարավորություն տալ սովորողներին փորձել իրենց ուժերը համաշխարհային հարթակում։

Այն կազմակերպվում է եվրոպական մի շարք երկրների կրթական կառույցների և Global Hippo Association-ի կողմից։ Մրցույթի նպատակն է զարգացնել և խթանել անգլերենի ուսուցումն ու սովորողների մոտ ձևավորել միջազգային հաղորդակցության հմտություններ։ 6-19 տարեկան աշակերտների ներառող այս ձևաչափը սովորաբար անցկացվում են երեք փուլով՝
- առցանց/տեղային ընտրական փուլ՝ դպրոցներում կամ տարածաշրջանային կենտրոններում,
- կիսաեզրափակիչ,
- Մեծ եզրափակիչ, որը հիմնականում կազմակերպվում է Իտալիայում՝ հավաքելով տարբեր երկրների լավագույն մասնակիցներին։

Մրցույթը յուրաքանչյուր տարի մեկ հարկի տակ է հավաքում աշակերտների աշխարհի ավելի քան 50 երկրներից։ Եվ հպարտորեն կարող ենք նշել, որ Հայաստանի երեք ներկայացուցիչներից միակը, ով միանգամից որակավորվել է մեծ եզրափակչի համար, այս տարի հենց ուսումցի է։ Էմիլի Պողոսյան-Սարգսյանը սովորում է 6-րդ դասարանում, և սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Իտալիայում կայանալիք եզրափակիչ փուլում մեծ ասելիք ունի։

Էմիլիի անգլերենի ուսուցչուհի Ա․ Ղուկասյանը վստահ է, որ մրցույթի եզրափակիչ պատահական աշակերտներ չեն հասնում, և որ փոքրիկ ուսումցին չի բավարարվելու եզրափակիչ փուլ անցնելով և այնտեղ ևս իրեն վստահ է դրսևորելու։

Հավելենք նաև, որ սա ուսումցիների առաջին մասնակցությունը չէ հեղինակավոր մրցույթին․ դեռևս 2022-2023 ուսումնական տարում մեկ այլ ուսումցի Լևոն Հակոբյանը կարողացել էր արձանագրել ամենաբարձր արդյունքը մրցույթի մեծ եզրափակչում։