Նոյեմբերը մեր դպրոցում առանձնացավ ամենամյա վառ ու գունեղ աշնանային միջոցառումներով, որոնք ամբողջությամբ նվիրված էին աշնան գեղեցկությանը և առանձնահատկություններին։ Միջոցառումը կազմակերպել էին երկրորդ դասարանցիները՝ ուսուցիչների աջակցությամբ։
Տոնական միջոցառումների ընթացքում աշակերտները ներկայացրին ոչ միայն հեքիաթային ներկայացումներ, այլև տոնական երգեր, պոեզիա, պարեր ու թատերական խաղ։ Բեմում կենդանացել էին աշնան խորհրդանիշները՝ լուռ ծառերը, ոսկեգույն տերևները, հյութեղ մրգերն ու խաղողը, որոնք դարձել էին միջոցառման գլխավոր թեմաները։
Դահլիճը շնչում էր աշնան երանգներով՝ լեցուն տոնական և ջերմ մթնոլորտով: