Էսսեն (լատիներեն essentia՝ «հասկացություն» կամ «բովանդակություն») գրական ստեղծագործություն է, որտեղ հեղինակը ներկայացնում է իր մտքերն ու տեսակետները որևէ թեմայի կամ հարցի վերաբերյալ։ Այն կարելի է համադրել մտքի ազատ արտահայտման կամ քննարկման ձևի հետ։
Էսսենը սովորաբար չունի պատմողական կառուցվածք, ինչպես վեպը կամ պատմվածքը, այլ կենտրոնացած է քննարկվող հարցադրման կամ խնդիրի մանրամասն վերլուծության վրա։ Այն ներառում է մեկնաբանություններ, փաստեր, օրինակներ, ինչպես նաև մտորումներ, որոնք օգնում են հասկանալ տվյալ հարցի կարևորությունը կամ նշանակությունը։
Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջներից մեկն էլ այս ժանրի ներառումն է ուսումնական գործընթացում, ինչը «Ուսում» դպրոցում հաջողությամբ իրականացվում է։ Ասվածի ամենավառ վկայությունը թերևս աշխորհրդական, 10-րդ դասարանի աշակերտ Նարեկ Խաչատրյանի հաղթանակն է Global to Local համաշխարհային հասարակական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցական բուլլինգ․ ես դեմ եմ» խորագիրը կրող էսսեների մրցույթում։
Անդրադառնալով հույժ կարևոր այս հիմնախնդրին՝ Նարեկը հպարտությամբ նշում է, որ թեև իր շրջապատում և դպրոցում երբեք չի հանդիպել նման դրսևորման, այնուամենայնիվ ինքը մտահոգվում է այն երեխաների համար, ովքեր երբևէ բախվել են այդ խնդրին։ Ըստ հեղինակի՝ վերջինիս բացառումը մեր ժամանակների հրամայականն է և հոգեբանորեն կայուն վաղվա հիմքը։