Մշակութային անցուդարձ

Nov 21, 2024

Հացը բարիք է ու արվեստ

Հացը մարդկության ամենավաղ և կարևոր սնունդներից մեկն է, որը հազարամյակների ընթացքում դարձել է բարիք և խորհրդանիշ։ Հացի պատմությունը սկսվում է դեռևս անտիկ ժամանակներից, երբ առաջին մարդիկ սկսեցին աճեցնել հացահատիկներ՝ պտղաբույսեր, որոնցից պատրաստում էին պարզ խմորով և առանց խմորիչի հացեր։ Որոշ երկրներում հացը դարձավ կարևոր մշակութային խորհրդանիշ, որը կապված էր կյանքի, հարուստ բերքի ու սակավության դեմ պայքարի հետ։ Հին ժամանակներում հացը պատրաստում էին ձեռքով, իսկ այսօր՝ բարձր տեխնոլոգիաների միջոցով, սակայն մեկ բան մնում է անփոփոխ՝ հացը շարունակում է մնալ կենցաղի անբաժանելի մաս։

Նոյեմբերին մեր դպրոցում կազմակերպված միջոցառումը, որը նվիրված էր հացի արարման պատմությանը, երկրորդ դասարանցիների յուրահատուկ տուրքն էր հացի արարման արարողությանը:

Հանդիսատեսին ներկայացվեց հացի պատմությունը՝ սկսած հին ժամանակներից մինչև մեր օրերը։ Աշակերտները բեմում ցուցադրեցին հացի պատրաստման տարբեր փուլերը՝ հացահատիկների մշակությունից մինչև բարիքի պատրաստումը։

Միջոցառումը եզրափակվեց յուրօրինակ թատերական ներկայացմամբ, որտեղ փոքրիկ երկրորդցիները ներկայացրեցին հացի պատրաստման ավանդական եղանակները՝ ձեռքով հունցելը, խմորելու արվեստը և վերջում՝ խմորը դնելու ջեռոցի մեջ։ Բեմում կենդանացել էին նաև հացի խորհրդանիշները՝ հացահատիկները, ավանդական գործիքները և, իհարկե, ինքը՝ հացը։

Դահլիճը լցված էր տոնական մթնոլորտով՝ աշակերտների համախմբած ջանքերի շնորհիվ, իսկ միջոցառումը հնարավորություն տվեց ոչ միայն ճանաչելու հացի պատմությունը, այլև գնահատելու այն մշակութային և հոգևոր արժեքը, որը այն ունի մեր կյանքում։