Բարեկենդանը հին հայկական ժողովրդական տոներից մեկն է, որն ունեցել է հեթանոսական արմատներ, սակայն հմտորեն միաձուլվել է քրիստոնեական արժեհամակարգին։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է փետրվարի վերջին՝ նախքան Մեծ պահքի սկսվելը:
Բարեկենդանը նաև հայտնի է որպես «հապաղելու օր»։ Ընդունված է, որ այս օրը ամեն ինչ պետք է անել համբերությամբ ու առանց հապճեպության, որովհետև առջևում զրկանքներով լի ու ծանր պահքի շրջանն է։
Բարեկենդանի տոնակատարությունը և դրան նվիրված միջոցառումն արդեն ավանդական է դարձել մեր դպրոցի համար։ Դրա նպատակը է դեռևս կրտսեր դպրոցական տարիքից երեխաների շրջանում հայ ժողովրդական տոների և դրանց իմաստաբանության արմատավորումը։
Տոնի անունը, որը բարի և կենդանություն բառերի միաձուլումն է, լիովին արտացոլում էր այն մթնոլորտը, որն այսօր տիրում էր բեմում։