Մշակութային անցուդարձ

Jan 27, 2025

ՀՀ բանակը 33 տարեկան է

Հայկական բանակը հազարամյակների պատմություն ունի, և այդ փառավոր պատմության ներկայացմանն էր նվիրված Հայկական բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը մեծարող ամենամյա միջոցառումը մեր դպրոցում:

Բեմում կենդանացել էին ոչ միայն Հայաստանի երրորդ Հանրապետության կազմավորման ակունքներում կանգնած մերօրյա բանակի, այլև հայկական բոլոր բանակների փառավոր հաղթանակները ներկայացնող դրվագները:

Բեմադրություններ, որոնք ներառում էին բռնակալ Բելի նկատմամբ Հայկյան հաղթանակից մինչև Տիգրան Մեծի բանակ, միջնադարյան հարվածային հեծելազորներից մինչև կիլիկյան ռազմական նավատորմի հաղթանակներ, ֆիդայական պայքարի դրվագներից մինչև ապրիլյան քառօրյայի ու 44-օրյա պատերազմի սխրանքներ:

Իսկ հաղթական մթնոլորտն իհարկե անհնար կլիներ ապահովել, եթե չլինեին մարտական ու խրոխտ ռազմապարերը՝ ոգեշունչ յարխուշտան, բերդն ու քոչարին:

Կարճ ասած՝ մշակութային ու ռազմահայրենասիրական ոգին թևածում էր ոչ միայն դահլիճում, այլև միջոցառմանը հաջորդած քննարկումներում ու կարծիքներում: