Վարշավյան մասնաշենքի բեմում կրկին 5-րդցիներն էին՝ տոնելու Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։
Միջոցառումը կոչ էր հայրենիքը ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ ժամանակ սիրելու ու արժևորելու մասին, օտար երկրներ մեկնելիս հեռվից չսիրելու ու հայրենիք վերադառնալու մասին։
Բազմաբովանդակ ու դինամիկ միջոցառումները՝ խրոխտ ու ոգեցունց հայրենասիրական երգերով, դինամիկ պարային համարներով և իհարկե ուսումցիների արտիստիկ ձիրքով, պատգամ էին ներկա ու եկող սերունդներին՝ հայրենիքի շենացման ու հարազատ բանակի հաղթանակների գործում սեփական ներդրումը հասկանալու անհրաժեշտության մասին։