Առաջին դասարանի ընդունելության համար կարող են դիմել այն երեխաները, ում 6 տարեկանը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում:
1-ին դասարանցիների ընդունելությունն «Ուսում» դպրոցում իրականացվելու է հետևյալ ընթացակարգով.
1. Էլեկտրոնային հայտագրում։ Դիմորդի գրանցումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով 2026 թ․ հունվարի 13-ից մինչև մարտի 13-ը ներառյալ:
2. Գրանցման վճար։ Գրանցվելու համար պետք է լրացնել հետևյալ հղումով պահանջվող բոլոր դաշտերը և կատարել վճարում 10 000 ՀՀ դրամի չափով, որը փոխհատուցման կամ վերադարձի ենթակա չէ:
3. Ընդունելության դասընթաց: Գրանցված դիմորդները պետք է մասնակցեն դասընթացի (փետրվարի 28-ին և մարտի 1-ին կամ մարտի 14-ին և մարտի 15-ին՝ ըստ հայտը լրացնելիս ծնողի կողմից նշված նախընտրելի ժամանակացույցի) և անցնեն հարցազրույց (մարտի 23-ից մարտի 26-ն ընկած միջակայքում՝ ըստ էլեկտրոնային նամակով ստացած ծանուցման): Դասընթացները կազմակերպվելու են միայն վերոնշյալ օրերին՝ բացառելով դիմորդի կրկնակի մասնակցությունը։
4. Վարկանիշային սանդղակ: Դասընթացի և հարցազրույցի արդյունքների հիման վրա կազմվում է բոլոր դիմորդների վարկանիշային սանդղակ։ Հանձնաժողովի կողմից կազմված վարկանիշային սանդղակը և ընդունելության արդյունքները բողոքարկման ենթակա չեն։
5. Ծանուցում և փաստաթղթավորում: Մինչև ապրիլի 1-ը ներառյալ ընդունող հանձնաժողովի կողմից դիմորդի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցվում է ընդունելության արդյունքների մասին։
6. Առաջնահերթություններ: Առաջնահերթություն է տրվում այն դիմորդներին, ովքեր հանդիսանում են «Ուսում» դպրոցում՝
1․ սովորողների հարազատ քույր-եղբայրներ,
2․ աշխատակցի երեխաներ։
7. Շրջայց դպրոցում: Ծնողը հնարավորություն ունի շրջայց կատարելու դպրոցի 3 մասնաշենքերում փետրվար ամսվա ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի օրերին՝ ժամը 10:00-11:00-ի ընթացքում, առանց նախնական պայմանավորվածության:
8. Մասնաշենքերում տեղաբաշխումը: Մասնաշենքերում աշակերտներին տեղաբաշխելիս հաշվի է առնվում հետևյալ սկզբունքները՝ ըստ հաջորդականության․
1) տվյալ մասնաշենքում հարազատ քույր-եղբոր առկայությունը,
2) աշխատակցի երեխա լինելու հանգամանքը,
3) բնակության հասցեի՝ տվյալ մասնաշենքին մոտ լինելը,
4) ծնողի նախընտրած մասնաշենքում տեղերի առկայությունը։
9. Վճարովի ծառայություններ: ՀՀ կառավարության 2023 թ․ փետրվարի 2-ի N 137-Ն որոշման հիման վրա դպրոցն իրականացնում 1 հետևյալ վճարովի ծառայությունները.
1. պարտադիր հանրակրթություն, ներառյալ երկարօրյա ուսուցման կազմակերպում,
2. սովորողների՝ տրանսպորտային կազմակերպված փոխադրում,
3. սովորողների սննդի կազմակերպում,
4․ արտադպրոցական դաստիարակության կազմակերպում, ներառյալ էքսկուրսիաներ, ուսումնաճանաչողական այցելություններ,
5․ լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,
6․ համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում։
Դպրոցի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար անցնել հղումով:
2-4-րդ դասարանցիների ընդունելությունն «Ուսում» դպրոցում իրականացվում է բացառապես աշակերտների շարժի հետևանքով գոյացած թափուր տեղերի առկայության դեպքում։
Դիմորդի գրանցումն իրականացվում է հետևյալ քայլաշարով.
1. էլեկտրոնային հայտագրում: Դիմորդի գրանցումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:
2. Հայտագրման վճար: Գիտելիքների ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել վճարում 10 000 ՀՀ դրամի չափով՝ անմիջապես գրանցման ընթացքում առաջարկվող վճարային տարբերակներից մեկով:
3. Հայտի դիտարկում: Թափուր տեղերի առկայության դեպքում գրանցված բոլոր դիմորդները տեղեկացվում են և հրավիրվում դպրոց:
4. Գիտելիքների ստուգում: որտեղ անցնում են ընթացիկ և նախորդ դասարանների դպրոցական ուսումնական նյութի գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից.
1) Մայրենի
2) Մաթեմատիկա
3) Ռուսաց լեզու
4) Անգլերեն
5. Ծանուցում արդյունքների վերաբերյալ: Գիտելիքների ստուգման արդյունքների մասին աշակերտի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ծանուցվում է էլեկտրոնային փոստի միջոցով։
6. Վճարովի ծառայություններ: ՀՀ կառավարության 2023 թ․ փետրվարի 2-ի N 137-Ն որոշման հիման վրա դպրոցն իրականացնում է կամ կարող է իրականացնել հետևյալ վճարովի ծառայությունները.
1. պարտադիր հանրակրթություն, ներառյալ երկարօրյա ուսուցման կազմակերպում,
2. սովորողների՝ տրանսպորտային կազմակերպված փոխադրում,
3. սովորողների սննդի կազմակերպում,
4․ արտադպրոցական դաստիարակության կազմակերպում, ներառյալ էքսկուրսիաներ, ուսումնաճանաչողական այցելություններ,
5․ լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում։
Դպրոցի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար անցնել հղումով:
5-12-րդ դասարանցիների ընդունելությունն «Ուսում» դպրոցում իրականացվում է բացառապես աշակերտների շարժի հետևանքով գոյացած թափուր տեղերի համալրման նպատակով ուսումնական տարվա ընթացքում և յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին` հունիս ամսին։
Դիմորդի գրանցումն իրականացվում է հետևյալ քայլաշարով.
1. էլեկտրոնային հայտագրում: Դիմորդի գրանցումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:
2. Հայտագրման վճար: Գիտելիքների ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել վերադարձի ոչ ենթակա վճարում 10 000 ՀՀ դրամի չափով՝ անմիջապես գրանցման ընթացքում առաջարկվող վճարային տարբերակներից մեկով:
3. Գիտելիքների ստուգում: Թափուր տեղերի առկայության դեպքում գրանցված բոլոր դիմորդները տեղեկացվում են և հրավիրվում դպրոց, որտեղ անցնում են ընթացիկ և նախորդ դասարանների դպրոցական ուսումնական նյութի գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից.
1. Մայրենի
2. Մաթեմատիկա
3. Ռուսաց լեզու
4. Անգլերեն
4. Ծանուցում արդյունքների վերաբերյալ: Գիտելիքների ստուգման արդյունքների մասին աշակերտի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ծանուցվում է էլեկտրոնային փոստի միջոցով։ Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ գիտելիքների ստուգման և դրան հաջորդող հարցազրույցի փուլի հիման վրա։ Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
5. Կենտրոնացված թեստավորում: Հունիս ամսին դիմորդների գիտելիքների ստուգումն իրականացվում է կենտրոնացված սկզբունքով հստակ սահմանված օրերի և նախապես հաստատված ընթացակարգով, որի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ www.usumschool.am կայքի «Անցուդարձ» բաժնի լրահոսի միջոցով։
6. Վճարովի ծառայություններ: ՀՀ կառավարության 2023 թ․ փետրվարի 2-ի N 137-Ն որոշման հիման վրա դպրոցն իրականացնում է կամ կարող է իրականացնել հետևյալ վճարովի ծառայությունները.
1․ պարտադիր հանրակրթություն,
2․ սովորողների՝ տրանսպորտային կազմակերպված փոխադրում,
3․ սովորողների սննդի կազմակերպում,
4․ արտադպրոցական դաստիարակության կազմակերպում, ներառյալ էքսկուրսիաներ, ուսումնաճանաչողական այցելություններ,
5․ լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,
6․ համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում։
Դպրոցի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար անցնել հղումով: