Մշակութային անցուդարձ

May 08, 2026

Ամենահայկական ու համամարդկային Փոքրիկ Իշխանը

Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը աշխարհի ամենաբեմադրված գրական գործերից է։ Այն տարբեր երկրներում ներկայացվել է որպես թատերական ներկայացում, մյուզիքլ, բալետ, օպերա, տիկնիկային թատրոն և նույնիսկ կրկեսային շոու։ Դրանցից վերջինը և պատմության մեջ ամենամասսայականը կայացավ «The Little Prince» խորագրով 2022 թվականին Նյու Յորքում՝ Բրոդվեյում։ Սա ֆրանս-ամերիկյան մեծածավալ բեմադրություն էր, որտեղ միավորված էին թատրոնը, ակրոբատիկան, պարն ու կրկեսային արվեստը։ Ներկայացման մեջ օգտագործվում էին օդային հնարքներ և ժամանակակից վիզուալ տեխնոլոգիաներ։

Հին աշխարհամասից դուրս ստեղծագործության լավագույն բեմադրությունը կոմպոզիտոր Ռեյչլ Փորթմանի ղեկավարությամբ 2003 թվականին Houston Grand Opera-ում բեմ բարձրացած «The Little Prince» օպերան էր։ Այն համարվում է ստեղծագործության ամենահայտնի օպերային տարբերակներից մեկը։ Օպերայից ոչ պակաս հաջողություն ունեցավ 2012 թվականին Théâtre du Capitole-ում բեմ բարձրացավ «Le Petit Prince» բալետը՝ ժամանակակից բալետի և դասական շարժումների համադրությամբ։

Ստեղծագործության համաշխարհային ճանաչման ու համամարդկայնության խոսուն վկայությունն է 2016 թվականին Տոկիոյում ստեղծված «The Little Prince» Ճապոնիայում ստեղծված անիմե-ներկայացումը՝ եվրոպական իրականության և ճապոնական ոգու համադրությամբ, որը հատկապես մեծ մասսայականություն վայելեց պատանիների և երիտասարդության շրջանում՝ ւս մեկ անգամ փաստելով, որ այս ստեղծագործությունը տարիքային սահմանափակում չունի։

Եվ ամենևին էլ պատահականություն չէ, որ ուսումնական տարվա թեմատիկ միջոցառումների ավարտն ազդարարվեց նման մեծ ասելիք ունեցող բեմականացմամբ։ Դպրոցի բեմում կրկին տիեզերքի հավերժ ճամփորդի արկածներն էին ամենակրտսեր ուսումցիների մատուցմամբ։ Այս բովանդակալից միջոցառումը միաժամանակ ամփոփեց աշակերտների առաջին ուսումնական կարևոր ձեռքբերումը՝ տառաճանաչ դառնալը։ Միջոցառումը վերածվեց յուրահատուկ թատերական ներկայացման, որտեղ համադրված էին գրականությունը, երաժշտությունը, արվեստն ու կրթական արժեքները։

Փոքրիկ իշխանի կերպարի միջոցով երեխաները հանդիսատեսին ներկայացրին գիտելիքի որոնման, ինքնաճանաչման և երազանքներին հավատալու ճանապարհը։ Բեմական տարբեր դրվագներում հերոսը հանդիպում էր տարբեր «մոլորակների» բնակիչների՝ նկարիչների, մաթեմատիկոսների, երաժիշտների և այլ կերպարների, որոնք խորհրդանշում էին մարդու հոգևոր ու մտավոր զարգացման տարբեր ոլորտները։

Ներկայացման ընթացքում աշակերտները շեշտեցին արվեստի, մաթեմատիկայի, երաժշտության և ընթերցանության կարևորությունը մարդու կյանքում՝ ընդգծելով, որ իրական գիտելիքը ձևավորում է մտածողություն, երևակայություն և արժեքային համակարգ։

Միջոցառման կարևորագույն հատվածներից մեկում հայացած Փոքրիկ Իշխանն ու ընկերները սիրով ու հպարտությամբ էին արձանագրում մշակույթի, լեզվի ու արժեքների կարևորության պատգամը, և որ դրանցից մեկի չլինելը թերի է դարձնում աշխարհայացքը։։

Միջոցառումը հագեցած էր երգերով, պարային կատարումներով, դերային խաղերով և ասմունքներով, որոնք ստեղծում էին ջերմ ու տոնական մթնոլորտ։ Աշակերտների արտիստիկ խաղը, արտահայտիչ խոսքը և բեմական ներկայությունը վկայում էին նրանց մեծ պատրաստվածության ու ներգրավվածության մասին։

Առաջինցիների միջոցառումը դարձավ ոչ միայն ուսումնական կարևոր փուլի ամփոփում, այլև Հաշվետու միջոցառումից առաջ գեղեցիկ ուղերձ առ այն, որ այս տարին արժեքների և համամարդկային կարևորությունների մասին էր։