Իսկ ի՞նչն է մեր հաջողությունների հիմնական գրավականը։ Շատերը կասեն, թե բախտն է, սակայն մեր ամենակրտսեր ուսումցիները վստահ են, որ այն կարևոր է, բայց բավական չէ։
Այս անգամ բեմում կենդանացել էր մի երևակայական պատմություն, որում փոքրիկ ուսումցիները եկել էին ծաղրելու «Քաջ Նազարի ֆենոմենը» ու արժևորելու մայրենի լեզվի, մայրենի դպրության և արժեհամակարգի անհրաժեշտությունը նույնիսկ ամենափոքր հաղթանակների ճանապարհին։
Ժողովրդական ասացվածքներ, մայրենիի փառաբանմանը նվիրված ստեղծագործություններ ու երգ ու պար․ հենց այսպիսի մթնոլորտ էր տիրում Այբբենարանի ուսուցումն հաջողությամբ ավարտող փոքրիկների շրջանում։
Իսկ միջոցառումը եզրափակվեց փոքրիկների՝ սերունդներին ուղղված պատգամով․ «Թող հայոց գիրը լինի մեր հպարտությունն ու հավատարմությունը, մեր կապն աշխարհի հետ ու մեր սրտի ջերմությունը։ Պահպանենք, գնահատենք և շարունակենք այն, որովհետև հայերենը մեր տունն է, մեր կյանքի անբաժանելի մասը»։