Երազել ու երազում են բոլորը, բայց արդյո՞ք բոլորն են կարողանում իրենց համար ճիշտ ու իրատեսական երազանքներ սահմանել։ Եվ որ ամենակարևորն է, արդյո՞ք մենք ընդունում ենք, որ մեր երազանքների հիմքում պիտի լինի բարու փնտրտուքը։
Ամենևին էլ պատահական չէ, որ սարոյանական այս մտքի վրա էր կառուցված փոքրիկ չորրորդցիների ուսուցողական ներկայացումը․ «Քանի ապրում ես, ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդությանն ու գաղտնիքին»։
Տարրական դպրոցի եզրագծին մոտեցող փոքրիկները համոզված են, որ հաջողակ մարդիկ իրենց ճանապարհը սկսում են երազանքից։
Նրանք հավատացած էին ու հանդիսատեսին էլ հավատացրին, որ երազանքը միշտ ծնում է հավատ ու նոր ուժ առաջ քայլելու և չհանձնվելու համար։
Բեմին կենդանացած երազանքի պատմությունները համամարդկային էին՝ սարոյանական ու չապլինյան շնչով համեմված։ Նրանք այն հանճարներն են, ում պատրաստ են ու կոչ են անում ընդօրինակել մեր փոքրիկները։
«Դեպի երազանք» անունը կրող ահա այսպիսի երաժշտաշատ և վառ ներկայացումով ու ահռելի էմոցիաներով փոքրիկ ուսումցիները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին։