Dec 05, 2024
Ուսումցիներն՝ օրենսդիրում
Այսօր ՀՀ Ազգային ժողովում էին ավագ դպրոցի աշակերտները։
ՀՀ գերագույն օրենսդիր մարմին այցելությունն այլևս ավանդույթի ուժ ունի։
Արդեն չորրորդ անգամ ուսումցիներն այնտեղ էին, որտեղից կայացվում են պետության ապագան կանխորոշող որոշումները։
Այցի ընթացքում աշակերտներն ու նրանց ուղեկցող ուսուցիչները հնարավորություն ունեցան լրագրողական օթյակից դիտելու ԱԺ հերթական քառօրյայի նիստերից մեկը, ծանոթանալու խորհրդարանի գործունեության պատմությանը, շրջելու նիստերի դահլիճում, ԱԺ թանգարանում և գրադարանում։
Ուսումցիները հնարավորություն ունեցան նաև հանդիպելու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ա․ Խաչատրյանի հետ` հնչեցնելով իրենց հետաքրքրող ոլորտային և ընդհանուր բնույթի հարցեր։