Ընթերցանությունը միշտ նորաձև է, իսկ այս անգամ այն նորից կյանք ստացավ ՀՀ-ում գործող Ռուսական մշակույթի տանը Ընթերցանության միջազգային փառատոնի եզրափակչի շրջանակներում։
Լեզվի կատարյալ տիրապետում, դասականների ու ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև՝ պայծառ ու պրոֆեսիոնալ մատուցում։
Ռուսական մշակույթի տանը հավաքվել էին 28 երիտասարդ ընթերցողներ Հայաստանի տարբեր անկյուններից՝ Երևանից մինչև Գյումրի և Կապան։ Նրանց հետ էին նաև ուսուցիչները, ծնողները, ընկերները, ովքեր եկել էին աջակցելու «Живая классика» ընթերցողների մրցույթի ազգային եզրափակիչի մասնակիցներին։
Մեծ հպարտությամբ նշում ենք․ որ մրցույթին իր մասնակցությունն է ունեցել նաև մեր դպրոցը՝ հանձին կրտսեր ուսումցի, չորրորդ դասարանի աշակերտ Արամ Նահապետյանի, ով շահել է հաղթողի դափնին «Ամենակրտսեր ասմունքող» անվանակարգում։
Հավելենք նաև, որ մրցույթին մասնակցության նախաձեռնությունը Ռուսաց լեզվի առարկայական մեթոդմիավորմանն էր։