Ուսումնական անցուդարձ

Jan 31, 2025

Հանդիպում գործարարի հետ «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի շրջանակներում

«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման արդյունքում դպրոցներում դասավանդվող առարկա է, որի նպատակը դեռևս պատանեկության տարիքից աշակերտի մոտ մասնագիտության գիտակցված ընտրությունը խթանելն է։                               

Առարկայի շրջանակներում, թերևս, լավագույն հմտությունները կարելի է փոխանցել ոչ թե դասագրքերի կամ ձեռնարկների միջոցով, այլ հաջողված և կայուն կարիերաներն ու դրանք կերտողներին լուսաբանելով։

Այսօր մեր դպրոցում հյուրընկալել էինք գյուղատնտես, գործարար, «Davtyan farms» ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանին, ով խոսեց նախ առհասարակ մասնագիտության ընտրության դրդապատճառների, այնուհետև հենց իր ընտրության մասին՝ ներկայացնելով դժվարություններն ու ձեռքբերումները։

Նշենք նաև, որ 8-րդ և 10-րդ դասարանցիների համար նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։