Ուսումնական անցուդարձ

Apr 04, 2025

«Էրազմուս Պլյուս» ծրագրի ներկայացուցիչները «Ուսում»-ում

«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացն արդեն կարելի է վստահաբար համարել նոր ՀՊՉ-ի արդյունքում ներդրված հաջողված կրթական մոդուլներից մեկը։ Եվ ներդրման առաջին իսկ տարում ուսումցիները դասապրոցեսից դուրս ունեցան ոլորտային մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման մի քանի հնարավորություն։

Այս անգամ տասներորդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեցան հանդիպելու ««Էրազմուս» ուսանողական ցանց» հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։

«Էրազմուս Պլյուս»-ը Եվրոպական Միության առաջատար կրթական նախաձեռնություն է, որը բացում է ահռելի հնարավորություններ երիտասարդների համար: Այս համապարփակ ծրագիրը ներառում է կրթության, վերապատրաստման, երիտասարդության զարգացման և սպորտի ոլորտները՝ նպատակ ունենալով ընդլայնել մասնակիցների աշխարհայացքը միջմշակութային փոխանակումների և միջազգային համագործակցության միջոցով:

Հանդիպման ընթացքում ուսումցիները հնարավորություն ունեցան ծանոթանելու միջազգային ուսումնական ծրագրերին, վերհանելու դրանց դիմելու մոտիվացիոն հնարավորությունները և նպատակահարմարությունը։

Մոդուլը դասավանդող ուսուցիչները և ՀԿ ներկայացուցիչները վստահ էին, որ բովանդակալից հանդիպումը կարևոր քայլ էր ավագ դպրոցի աշակերտների համար իրենց հմտությունների և կարիքների գնահատման առումով ու կարող է ունենալ հեռանկարային վերջնարդյունք։